Երևանում «Honda»-ում պայթյnւն է տեղի ունեցել

Այսօր՝ օգոստոսի 27-ին հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց-Արշակունյաց պողոտայի խաչմերուկում, ժողովրդին ավելի շատ հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և հրդեհ է բռնկվել:  

Տեղում պարզվել է, որ պայթյուն է առաջացել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում և բռնկվել, ինչի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժին: 

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք պայթյունի հետևանքով այլ տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ և տրանսպորտային միջոց կամ միջոցներ կան, թե ոչ: 
 
Պայթյունի հետևանքով վնասվել է ճանապարհով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենա. «Hyundai»-ի դիմապակին պայթյունի հետևանքով շպրտվել ու վնասել է այն: