
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևաքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել: