Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 ե...

Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին: Հայտնում են ՆԳՆ-ից։

Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է  հատուկ պահպանվող տարածք: