
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Համլետ Մ.-ն իր վարած «Hongqi E-QM5» մակնիշի ավտոմեքենայով Գուսան Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: