Երևանում «BMW X6»-ը բախվել է քարե պարսպին ու...

յսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն, իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։