
Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Յուրիկ Բ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Արտաշիսյան 62 հասցեում գործող «Մաժոր» խանութ-սրահի ցուցափեղկին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և հրաժարվել է բժշկական օգնությունից։