Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 25/5 հասցեի «Yerevan City» սուպերմարկետի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հովհաննես Գ.-ի վարած «Toyota» և Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Թ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը: