
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:05-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցում բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: