
Մայիսի 19-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «Lada Priora» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, այնուհետև «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված կինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: