
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների կողմից:
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով «Ford»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: