Երևանում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը․ կա...

Փետրվարի 11-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբըը։

Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս և ուղևոր Խ․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։