Երևանում բախվել են «Hyundai Veloster»-ն ու «K...

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Արսենյանի վարած «Kia Sportage» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Քոչարյանի վարած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: 
 
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: