
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ավանեսյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավագյանի վարած «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված, երթևեկությունը կարգավորող լուսակիրը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։