
Երեկ՝ օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։