Երևանում բախվել է 4 մեքենա

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Sas Food Court»-ի դիմաց, բախվել են «Mercedes G 500», «BMW», «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: