Երեւանում արյուն է թափվելու

Այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցավ սպանություն։ Հենց փողոցում տեղի ունեցած սպանությունը շոկային է մեր հասարակության համար, որովհետեւ նախ Հայաստանում «տարերային 90-ականները» չեն եւ ոչ էլ մենք 1920-30-ականների Չիկագոն ենք։ Մի քանի օր առաջ էլ սպանվեց Դոն Պիպոյի եղբայրը։ Իրավապահները վնասազերծել են մի ամբողջ բանդա։ Ինչ խոսք, սա աննորմալ եւ Հայաստանին ոչ հատուկ իրավիճակ է, որը մի ժամանակ աշխարհում որպես ապահով ու անվտանգ երկրի համարում ուներ եւ դրանով էր նաեւ աշխարհին ներկայանում։ Politik.am-ի տեղեկություններով, ներկայումս իշխանությունները փորձում են կոնսոլիդացնել հանցավոր աշխարհին։ Ընտրություններին ընդառաջ՝ ըստ էության փորձ է արվում ներքին անկայուն իրավիճակ ստեղծել։ Հասկանալի է, որ կանխազգալով, որ առաջիկա արտահերթ ընտրություններում հաղթելու շանսեր չունի, Փաշինյանն ամեն բան անում է, որպեսզի գոնե մի ժամ երկար մնա իշխանության ղեկին, թեկուզ երկիրը վերածի արյունոտ մարտադաշտի։ Այնպիսի տպավորություն է, որ փորձ է արվում ստեղծել ընդհանուր քաոս, քանի որ կան խոսակցություններ, որ սպանությունների պատճառները քաղաքական են։ Սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանի մուտքը մեծ քաղաքականություն, ինչպես ընդունված է ասել, արյունով է եղել, ապա կարելի է ենթադրել, որ Երեւանում արյուն թափվելու է։ Գուցե նոր մարտի 1-ի տեսքով, գուցե հետընտրական լարվածությամբ ու բախումներով, սակայն հասկանալի է, որ այն, ինչի ականատեսը այսօր ենք լինում, դեռ վերջը չէ, կամ գուցե դեռ միայն սկիզբն է։ Կյանքում ամենից շատ Փաշինյանը վախենում է պատասխանատվության ենթարկվելուց եւ իշխանությունը կորցնելուց, որոնք փոխկապակցված են իրար։ Ու այդ վախերով պայմանավորված արդեն հիստերիկ տագնապի մեջ, նա կարող է եւ իր սիրտը փառավորող արյան գետեր հոսեցնել։ Սակայն չմոռանանք, որ նույնիսկ ամենադաժան ավազակապետությունները նույնիսկ խիստ ժամանակավոր են եղել, ու Փաշինյանն ու նիկոլիզմը եւս ամենամոտ ապագայում նետվելու են պատմության աղբանոցը։