Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազալցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: