Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ...

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել և ներսում կա ատոմեքենան: 
 
Ժամանել են Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոտեխսապասարկման կետում կրակի տարածման դեմ պայքարել են կետի աշխատակիցներն ու, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նաև կայանված «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի տերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան:  

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 40/2 հասցեում գործող ավտովերանորոգման կետում: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վերանորոգման կետի սեփականատիրոջ և կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: