Երևանի Արցախի պողոտայում բախվել են «Jeep»-ը և...

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Jeep»-ը կայանված է եղել լուսացույցի տակ, երբ «Opel»-ը բախվել է նրան: