Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել,...

Այսօր, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մոնումենտում կառուցված առանձնատներին, հայտարարեց, որ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք։

Վարչապետը արդարադատության նախարարին հարցրեց՝ հիմա ի՞նչ ենք անում։

Նախարարը ասաց, որ առաջին հայացքից հնարավորություն կա լուծման, սակայն ժամանակ խնդրեց՝ խնդիրը խորությամբ ուսումնասիրելու համար։

Փաշինյանը ասաց, որ եթե կարիք լինի, կարող են նաև անցումային արդարադատության գործիքներ կիրառել։