
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմումը ստացել են, առաջիկայում կքննարկվի։