Նիկոլին հողատու և դավաճան անվանելու համար 22-...

ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրություն է ահազանգել Կապանի բնակիչ 22-ամյա Նվեր Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի՝ Կապան կատարած այցի օրը իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Վարչապետի՝ Կապան այցի ժամանակ, մոտեցել եմ ոստիկաններին, ասել՝ ինչի՞ է Փաշինյանը եկել, եկել է, որ Արցախի պես Կապանն էլ ծախի՞: Տեսնելով ավտոշարասյունը՝ վանկարկել եմ թուրք, հողատու, դավաճան… Ոստիկաններն ինձ բերման են ենթարկել, 24 ժամ պահել, հայհոյել, ապա տարել Կապանի հոգեբուժարան, որտեղ մնացել եմ 1 շաբաթ և որտեղ ինձ հոգեմետ դեղեր են տվել:

Դուրս գալուց հետո զանգել եմ Կապանի հիվանդանոց, խնդրել, որ գան սիստեմա միացնեն, որ էդ դեղերը մաքրվեն, բայց չեն եկել: Իմանալով, որ դիմել եմ հիվանդանոց, ոստիկանությունից ինձ զանգել են, հայհոյել: Նպատակս է՝ բարձրաձայնել ինձ հետ տեղի ունեցածի մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը»,- ասել է Նվեր Գևորգյանը: