
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը։
Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք ներհասարակական լարվածություն է ստեղծում։