Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է խոշոր...

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Թաթուլ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.9 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
 Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը: