Երևան-Սևան ճանապարհին «Mercedes G 550»-ը դուր...

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սնզբնամասում՝ «Բոմբ» ակումբի հարևանությամբ՝ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը նշված ճանապարհահատվածում եղած ասֆալտապատ տարածքի փոսն է ու երբ անձրև է գալիս, այն լցվում է անձրևաջրով ու վարորդները չեն նկատում, հայտնվում են փոսի մեջ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դառնում է վթարի պատճառ: