
Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Զ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան։