Էրդողանը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այց կկատարի Սաուդյան Արաբիա և բանակցություններ կվարի թագավորության թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։

Սպասվում է նաև Թուրքիայի նախագահի հանդիպումը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կստորագրեն համատեղ համաձայնագիր պաշտպանության ոլորտում։