Էրդողանը «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագիր ունի,...

Ինչպես գիտեք, Թուրքիան ունի թուրքալեզու Մեծ Թուրան ստեղծելու  ծրագիր, և ինձ թվում է, որ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք Էրդողանի գործողություններին։ Այս մասին «21-րդ դարի գլոբալ մարտահրավերները․ միջկուսակցական հարթություն» թեմայով «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնած միջազգային միջկուսակցական կոնֆերանսում ունեցած ելույթում հայտարարել է 7-րդ գումարման ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այսօր՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, մտել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այդքանով հանդերձ չի լուծվում նաև Լեռնային Ղարաբաղի  կարգավիճակի ճանաչման խնդիրը»,- նշել է Մելքումյանը։