Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրու...

Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը հանգստյան օրերին շարունակել է մնալ սովորականից զգալիորեն ցածր մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նավագնացության տվյալները։ Հանգստյան օրերին Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից դուրս է եկել ընդամենը չորս բեռնատար նավ, իսկ հակառակ ուղղությամբ՝ Պարսից ծոց, մուտք է գործել տասը նավ։ Ցուցանիշները զգալիորեն ցածր են վերջին տասը օրվա միջին մակարդակից։ Միաժամանակ կիրակի Հորմուզի նեղուցով անցնող նավերից մեկը խոցվել է անհայտ արկով, ինչից հետո անձնակազմը տարհանվել է։ Հորմուզում նավագնացության շարունակվող խափանումները մեծացնում են Պարսից ծոցից նավթի և այլ էներգակիրների մատակարարումների հետ կապված մտահոգությունները։