Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Անկարայում կընդունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ինին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Հիշեցնենք, որ երեկ Վան Ին վերանշանակվել է Չինաստանի արտգործնախարար։
Սպասվում է, որ Անկարայում Վան Ինի հետ կհանդիպի նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։



