«Երալաշ»-ի ռեժիսոր Բելոստոցկին մեղադրվում է մ...

Արդեն մեկ տարի է՝ ռուս ռեժիսոր, սցենարիստ, «Երալաշ»-ի բեմադրող Իլյա Բելոստոցկին գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում։ Նրան մեղադրում են 12-14 տարեկան անձանց հանդեպ անբարոյական գործողություններ թույլ տալու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Մինչ այս ռուսական ԶԼՄ-ները չէին հայտնել նրա ձերբակալության կամ կալանավորման մասին։ Պարզվել է, որ նա կալանքի տակ է առնվել դեռևս անցած տարվա հոկտեմբերի կեսերից։ Նրան սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։