«Ենի Ադրբեջան»-ի գործադիր քարտուղարի տեղակալը...

«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հրաժարական է տվել, հաղորդում է Qafqazinfo-ն:

Ըստ տեղեկությունների՝ նա նման խնդրանքով դիմել է կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Իլհամ Ալիեւին:

Նովրուզովը եւ նրա կինը՝ օմբուդսմեն Սաբինա Ալիեւան, որոնք մասնակցել են Ռամիզ Մեհթիեւի թոռան հարսանիքին, տուգանվել են կարանտինային ռեժիմի խախտման համար: