
Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգությաան քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 27-ին Աշգաբաթում կայացած Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր ընթացիկ նախագիծ է: Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են այս նախագծում ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել», - Կալասի խոսքերն է մեջբերել Turkmenportal պարբերականը։
Կալասն ընդգծել է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։
Կալասը հատուկ շեշտը դրել է երիտասարդների փոխանակումների ծրագրերի զարգացման և գործարար ու ակադեմիական կապերի ամրապնդման վրա: