ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տե...

ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերի հետ քաշման եւ սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեր կոչը ՝ առանց նոր կորուստների։ ԵՄ-ը պատրաստ է օգնել կողմերին», - գրել է պաշտոնյան: