Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Op...

Օգոստոսի 13-ին, ժամը 12:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1985 թ.) և «GAZ» (վարորդ՝ Հ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: