Եգիպտոսում Հուրգադայի ափերի մոտ զբոսանավի վթա...

Եգիպտոսի Հուրգադայի ափերի մոտ զբոսանավի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ ռուս, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եգիպտական ​​շտապօգնության ծառայության աղբյուրին։

«Մահացածների թվում են հինգ ռուսներ, մյուս մահացածի ինքնությունը պարզված չէ»,- ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Հուրգադայի հիվանդանոցներ է ընդունվել 21 տուժած, այդ թվում՝ 14 ռուս, երեք եգիպտացի, երեք Հնդկաստանի քաղաքացի և ևս մեկ մարդ, ում ինքնությունը դեռ պարզված չէ։

«Փաստաթղթի համաձայն՝ զբոսաշրջիկներն ընդունվել են գլխի և վերջույթների վնասվածքներով, կապտուկներով, շնչառական դժվարություններով»,- պարզաբանել է նա։

Միաժամանակ կան առանց տեսանելի վնասվածքների հիվանդներ։

Միջադեպը տեղի է ունեցել Սինդբադ հյուրանոցի զբոսանավի հետ, որում եղել են 45 ռուս զբոսաշրջիկներ Biblio Globus ընկերությունից։

Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ՌԴ հինգ զոհված քաղաքացիների մասին տեղեկությունը։ Նրանք պարզաբանել են, որ նրանցից երկուսը երեխաներ են։

Նախկինում դիվանագիտական ​​առաքելությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ վթարից հետո 38 ռուսաստանցի է փրկվել, սակայն մնացածների ճակատագիրը դեռևս անհայտ է։ Գլխավոր հյուպատոսությունը նշել է, որ 24 մարդ տեղափոխվել են հյուրանոցներ, իսկ մնացած 14-ը գտնվում են հիվանդանոցներում։

Հոսպիտալացվածների թվում են նաև Եգիպտոսի երեք, Հնդկաստանի երեք քաղաքացիներ և մեկ անհայտ տղամարդ։