ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսն առաջին անգ...

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ուրախ եմ իմ առաջին պաշտոնական այցը կատարել Ադրբեջան։ Շվեյցարիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ գործընկերությունը»,- նշել է Կասիսը։

Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ինքը մտադիր է նպաստել Հարավային Կովկասում երկխոսության, խաղաղության, կայունության և բարգավաճման զարգացմանը, ինչպես նաև առևտրի, նորարարությունների և տնտեսության ոլորտներում համագործակցության խորացմանը։

«Այս այցը սկիզբ կդառնա ավելի լայն տարածաշրջանային շփումների համար»,- ընդգծել է Կասիսը։