Հունվարի 19-ին, ժամը 19:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 29 փրկարարական ծառայող, անտառտնտեսության 2 և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից: