Ազգային Ժողովում այսօր կրքերը կրկին թեժ էին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոև Գևորգ Գորգիսյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ Կառավարությունը շարունակում է խաբել իրեն, հետո հավատելով իր ստերին, խաբում է հասարակությանը և մեղքի զգացողության նշույլ չի տեսնում ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Կառավարության անդամների, ո՛չ էլ պատգամավորների մոտ:
Գորգիսյանի այս հայտարարությանը արձագանքեց իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը․«Պարոն Գորգիսյան Ձեզ ուզում եմ խնդրել, որ Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք, սա ուղղակի»,-ասաց Հակոբյանը:
Հակոբյանը նաև խոսեց, թե ըստ իրեն ինչում են իրենց մեղադրում․«Մեզ նոյեմբերի 9-ից հետո հիմնականում մի բանի մեջ են մեղադրում՝ ժողովրդի իշխանությունը քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձերի խոհեմաբար չտալու մեջ: Այստեղից վերլուծում, որ նրանց, ովքեր մեզ հիմա վեհ գաղափարները չպաշտպանելու մեջ են մեղադրում, ոչինչ չի հետաքրքրում, բացի իշխանությունից, որը հնարավորություն է տալու սեփական
ժողովրդին կեղեքելու, թալանելու և հարստահարելու»,-ասաց նա:



