Դուբայում 136 մլն դոլար արժողությամբ կոկաինի...

Դուբայում ոստիկանական «ռեյդի» ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 500 կգ մաքուր կոկաին։ Դրա արժեքը գնահատվել է ավելի քան 130 մլն դոլար, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է մեկ մարդու ձերբակալության մասին, ով ծագումով Մերձավոր Արևելքից է։

Իրավապահները նրան համարում են միջազգային նարկոսինդիկատի միջնորդ։

Նշենք, որ ԱՄԷ-ն թմրանյութերի հանդեպ անհանդուրժողականության քաղաքականություն է վարում։