Դրամաշնորհներ՝ մարզերում երիտասարդների ինքնազ...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հաստատեց ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց  «Հիմա առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրվում է «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած 5 մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչ-որ պահի մենք արձանագրեցինք, որ մարզերի մեծամասնությունում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը հավաքվի, քննարկումներ իրականացնի: Նման հնարավորությունները հիմնականում կառուցվում են ուտելիքի շուրջ: Մենք որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձեւավորումը նաեւ մարզերում: Արդյունքում որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել: Սա մի ծրգիր է, որտեղ ձեւավորվում է միջավայր, որտեղ մարդիկ կարող են մի ամբողջ օր անցկացնել՝ ցուցահանդեսներ, համերգներ, քննարկումներ, ընթերցումներ, այդ թվում սուրճ, թեյ»: