Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալ...

Ապրիլի 16-ին դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։