Դդմաշենում շինարարական աշխատանքների ժամանակ պ...

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն բնակավայրում փլուզում է տեղի ունեցել և կա տուժած:  

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է անասնագոմի պատը՝ մոտ 6 քմ: Նշված վայրից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Ռոբերտ Առաքելյանը:  

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: