Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և...

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել են «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։