Դատախազությունը Ոստիկանությանը հանձնարարել է...

Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Այս մասին Politik.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ են հնչել Փաշինյանի հասցեին, նաև նրա ներկայությամբ, ինչպես նաև փակել են նրա թինազորի ավտոշարասյան ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա Սյունիքից: