Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ընդունել և իր հայրական օրհնությունն է բաշխել Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։
Տեղեկատվական համակարագի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը։
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։



