Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների ա...

Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք։ Սևանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր հայրենիքի կապուտաչյա Սևանի կողքը բնակվելով՝ մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել այստեղ։ Այս ռեսուրսները, որ Աստված տվել է, պետք է օգտագործենք, որպեսզի մարդիկ կարողանան այս տարածաշրջանում լավ ապրեն։

Պետությունը կառավարելը միայն բյուջե ծախսել չի։ Դա վարժ լինելն է, իմանալ, թե ինչպես պայմանավորվել, ինչպես գործարարներին բերել Հայաստան, ինչպես տեղում զարգացնել տնտեսությունը։ Ասում են՝ ուսուցիչների 4-ից մեկն է անցնում ատեստավորումը։ Աշխատավարձերը 100 հազար, 110 հազար դրամ, ինչպե՞ս ապրեն։ Մեր ծրագիրը այլ է։ Բոլոր ուսուցիչներին, առաջին իսկ տարվանից, ամեն տարի 25 տոկոս աշխատավարձը պետք է աճի այնքան, մինչև լինի 2,5 անգամ ավելի։ 5 տարում 2,5 անգամ ուսուցիչների աշխատավարձը կաճի և բժշկական աշխատողների»։