
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 7-ին ժամը 07:45-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «GAZel» մակնիշների ավտոմեքենանները․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա պատին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։