Չինաստանը մշակում է Թայվանի հարցի լուծման եւ երկրի վերամիավորման այլընտրանքային մոդել՝ օգտագործելով Ցզինմեն կղզիները Թայվանի նեղուցում։ Այս մասին, հղում կատարելով փորձագետների կարծիքին, գրել է Global Times թերթը։
«Փորձագետները չորեքշաբթի հայտնել են, որ մայրցամաքի ափային պահպանությունը ընդունել է իրավակարգի ապահովման նոր մոդել՝ ընդլայնելով դրա կիրառման ոլորտը, ինչը թույլ է տվել անցնել «ապահովման՝ բոլոր եղանակներին»,- տեղեկացրել է թերթը՝ մեկնաբանելով ջրերի մշտական պարեկումը Ցզինմեն շրջանում Ֆուցզյան նահանգի ափային պահպանության նավերով։
«Որոշ փորձագետներ հայտնել են, որ ծովում, Ցզինմենի մոտ անվտանգության ապահովման մոդելը կարող է ծառայել որպես «Մեկ երկիր, երկու համակարգ» հայեցակարգի առաջմղման հաջող օրինակ՝ առաջարկելով այլընտրանքային լուծում Թայվանի հարցի վերջնական կարգավորման եւ վերամիավորման հասնելու համար»,- նշել է պարբերականը։
Հունիսից, նշվել է հրապարակման մեջ, Ֆուցզյանի ափային պահպանությունը ձեւավորել է ռազմանավերի նավատորմ՝ պարեկումը ջրում, Ցզինմենի մոտ, ուժեղացնելու եւ «չինացի ձկնորսների օրինական իրավունքների եւ շահերի լուրջ պաշտպանության համար», այդ թվում Թայվան կղզում։ Տեղեկացնելով մեկական կամ երկուական նավերով պարեկման մշտական ռեժիմի անցնելու մասին՝ նախկին նավախմբերի փոխարեն, թերթը հղում է կատարում բլոգերին, որը Weibo սոցցանցում գրում է Յույյուան Տանտյան մականվամբ՝ նշելով, որ սոցցանցերում «ազդեցիկ այդ մարդը կապված է պետական CCTV հեռուստաընկերության հետ»։



