Հորմուզի նեղուցում անվտանգության, կայունության և անարգել անցման ապահովումը ծառայում է միջազգային հանրության ընդհանուր շահերին։ Ինչպես տեղեկացնում է Հոնկոնգի ռադիոհեռուստատեսությունը (RTHK), այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը կսկսեն խոչընդոտել նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող նավերին։
Խոսնակը կոչ է արել բոլոր կողմերին հանգստություն և զսպվածություն ցուցաբերել։
Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ էներգետիկ անվտանգությունն ու մատակարարումը պաշտպանելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում նավերի նկատմամբ սահմանափակումները անօրինական են և «համարժեք են ծովահենության», և որ Իրանը վճռականորեն կներդնի «մշտական մեխանիզմ»՝ նեղուցը վերահսկելու համար։



